Encyclopedia >> Encyclopedia of Armenian Culture >> Ակիմովա Սոֆյա

 ԱԿԻՄՈՎԱ  (Հեքիմյան)  Սոֆյա  Վլադիմիրի [15(27).3.1887,  Թիֆլիս – 16.1.1972,  Լենինգրադ],  երգչուհի  (սոպրանո):  Ուզբ.  ԽՍՀ  վաստակավոր  արտիստ  (1944):  Ավարտել  է  Լայպցիգի  կոնսերվատորիան  (1909):  1913–29-ին`  Լենինգրադի  Մարինյան  թատրոնի  մեներգչուհի:  1919–25-ին  և  1929–52-ին  դասավանդել  է  Լենինգրադի  կոնսերվատորիայում  (պրոֆ.  `  1939-ից):  Եղել  է  Վագների  օպերաների  դերերգերի  լավագույն  կատարողներից  (Ելիզավետա,  «Տանհոյզեր»,  Էլզա,  «Լոենգրին»  ևն):  Հանդես  է  եկել  կամերային  հարուստ  երկացանկով  (այդ  թվում` Կոմիտասի,  Ռ.  Մելիքյանի,  Ա.  Սպենդիարյանի  գործերից):

 

 

 

Գրականություն

 
 

 

RA, Yerevan, Alex Manoogian 1, YSU 2nd annex
the 5th floor,
Tel.: + 37460 71 00 92
E-mail: info@armin.am

© Institute for Armenian Studies of YSU
All rights are reserved. In case of full or partial use of the web-site materials or the citation the reference to www.armeniaculture.am is compulsory.