Նորություններ
Տպել

 

 

Ս. թ. մարտի 3-ին ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ վավերագրական ֆլիմի դիտում՝ Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ նկարագրելով ֆիլմի բնույթն ու ընդհանուր թեման, ասելիքը:

Ֆիլմը թուրքերենով էր` անգլերեն տողատակերով, որտեղ պատկերվում էր մի ծպտյալ հայ մարդու ինքնության վերադարձի պատմությունը: Հարություն Երիցյանը (Արթին Էրես)՝ հերոսը, յոթանասուն անց մի մարդ է, ով իր ընտանիքի հետ 1940-ականներին տեղափոխվել է Քութահիայից Դերսիմ և ավելի ուշ՝ Ստանբուլ: Ֆիլմի հերոսը շատ դժվարությունների միջով է անցնում իր ողջ կյանքի ընթացքում: Հերոսի խոսքերով՝ պետական ու պաշտոնական միջավայրում իրեն միշտ մատնացույց էին անում ու ասում՝ հայ է, նա հայ է...: Ֆիլմում ականատես եղանք՝ ինչպես է հերոսը իր տիկնոջ հետ երկար-բարակ զրույցում հայրենադարձության շուրջ: Նա շարունակ խոսում էր իր արմատներին և կրոնին վերադառնալու նպատակների մասին: Ի հակադրություն իրեն՝ կինը մերժում էր: «Մեր մեծերը չեն ուզել, որ իմանանք մեր արմատների մասին, ինձ ասում են՝ դու հայ ես, սակայն ես այդպես չեմ զգում, ես մուսլուման եմ, փառք Աստծո...»,- միշտ կրկնում էր կինը: Ֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես է ամուսինը հակադրվում կնոջ այս ցանկություններին: Հարություն Երիցյանը, այնուհանդերձ, անտեսելով այս ամենը, իր պատգամը փոխանցել է զավակներին՝ ցանկանալով, որ նրանք էլ իրենց մեծ հորից օրինակ վերցնեն ու վերադառնան իրենց հայկական արմատներին և դավանանքին: Հավելենք, որ ֆիլմի ցուցադրությանը ներկա էր անձամբ հերոսը, ով Հայսատան էր եկել իր թոռան ուղեկցությամբ: 

Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղել հերոսին, թոռանը և ռեժիսորին: Նրանք խոսեցին ֆիլմի նկարահանման աշխատանքների ընթացքում հանդիպած դժվարությունների մասին: Խոսվեց նաև Արևմտան Հայատանի արյունալի պատմության, Եղեռնի հիշողության հետևանքների, Թուրքիայում ստեղծված ներկայիս իրավիճակների մասին: Քննարկվեցին նաև Հայաստանի և Թուրքիայի միջև  սերունդների հնարավոր շփումները և հետագա փոխհարաբերությունները:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am