Նորություններ
Տպել

 

 

 «Ո՞վ սպանեց հայերին». Հայոց ցեղասպանության մասին արաբերեն առաջին վավերագրական ֆիլմը ներկայացվելու է Նյու Յորքի «Socially Relevant Film» կինոփառատոնում՝ խաղարկային-վավերագրական ֆիլմ անվանակարգում Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը:

«Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմը նկարահանել են բեմադրիչ Մուհամադ Հանաֆին և լրագրող, հաղորդավար Մարիամ Զաքին: Ֆիլմում ներկայացված է 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմում ներկայացվում են բազմաթիվ արխիվային նյութեր և լուսանկարներ, որոնցից շատերը հրապարակվում են առաջին անգամ և հաստատում 1915-ի Ցեղասպանության իրողությունը: Իսկ վերապրածների վկայությունները հաստատում են, որ թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունը նախապես ծրագրված է եղել: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում:

Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 8-ին, Կահիրեում:

Աղբյուրը՝ ՀՀ Սփիւռքի նախարարության պաշտոնական պարբերական՝ Հայերն Այսօր: 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am