Նորություններ
Տպել

 2015 թ. հոկտեմբերի 15-16-ը Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովում քննարկվեցին հետևյալ հիմնախնդիրները՝

- Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն,

- Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները,

- Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում,

- Մշակութային ցեղասպանություն`  «Սպիտակ Եղեռն»:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը:

«Մշակութային ցեղասպանություն՝ Սպիտակ Եղեռն» նիստին հանդես եկավ Քերթմենջյան Դավիթը իր «Մշո տարածքի հայկական լքված հուշարձաններն ու նրանց պահպանության հիմնախնդիրները» նյութով: Զեկուցողը մանրամասն բացատրություն տվեց Արևմտյան Հայաստանի՝ Մուշ քաղաքի հնագիտական նախագծի ու դրա կարևոր հուշարձանների մասին: Մասնավոր ուշադրություն դարձնելով այդ հուշարձանների պահպանման հիմնախնդիրներին ու վիրտուալ թանգարան հիմնելու առաջարկին: Քերթմենջյանին հաջորդեց՝ Ասատոյան Անահիտը, նա ներկայացրեց հայկական եկեղեցական գույքի և մշակութային արժեքների բռնազավթումը Մեծ Եղեռնի տարիներին: Ապա ելույթ ունեցավ Ավստրալահայ գաղութի ներկայացուցիչ՝ Գարամանյան Արմենը, նա իր աշխատությունը ներկայացրեց սույն վերնագով՝ «Մենք պետք է պահպանենք մեր ինքնությունը, հակարակ դեպքում թուրքերը հաղթած կը համարվեն». պատանիների կամքը նրանց էթնոսն ու լեզուն պահպանելու նկատմամբ: Զեկուցողը խոսեց Ավստրալահայ համայնքի մասին, տեղեկություններ տալով այնտեղի հայ գաղութի կառույցներին ու երիտասարադ սերնդի իրավաճին մասին: Գարամանյանի զեկույցից հետո հանդես եկավ ռուսահայ՝ Կազարյան Արմենը, նա խոսեց Հայկական ավերակների մշակութային արժեքների մասին Թուրքական տարածքում: Ինչպես նաև քննարկեց Արևմյան Հայաստանի հուշարձանների վտանգված իրավիճակը, անդրադառնալով դրանց պահպանման համար նախատեսխած ձեռնարկներին:  Նիստի ավարտին հանդես եկավ պատմաբան՝ Հովհաննիսյան Լիլիթը, նա նարկայացրեց Հայոց պատմաիրավական առանձնահատկությունը: Զեկուցողը նշեց թե միջազգային կոնվենցիան բավարար չէ ցեղասպանության մեղավորներին պատժամիջոցներ սահմանելու, քանի զի միջազգային կազմակերպությունները 1-ին աշխարհարամարտին կատարվածները կհամարեն կրոնական բախումներ. ընդ որում զոհ են գնացել և թե քրիստնյաներ և թե մահմեդականներ: Գիտաժողովի վերջում հարցեր ուղղելու առիթը տրվեց ունկնդիրներին:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am