Նորություններ
Տպել

 Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ-ում սեպտեմբերի 28-ին մեկնարկեց հայ նկարիչների նկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթի մի մասը կփոխանցվի սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը: Ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը մասնակցում էր ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերում շուրջ մեկ շաբաթ ցուցադրվում է ծագումով հայ, սակայն տարբեր երկրներում ստեցծագործող և հեղինակավոր բուհերում դասավանդող 15 նկարիչների շուրջ 43 կտավ: Ռ. Մարկոսյանը կարևորեց ԵՊՀ ղեկավարության և Հայ նկարիչների միության միջև հանագործակցությունը՝ նշելով, որ բացի բարեգործական  միջոցառում լինելուց այն համալսարանականներին հնարավորություն է ընձեռնում ծանոթանալու միջազգային ցուցահանդեսներին բազմիցս մասնակցած հայտնի հայ նկարիչների ստեղածգործություններին:  

 Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայ նկարիչների միության նախագահ Խաչիկ Աբրահամյանը, ում նախաձեռնությամբ իրականացվել է ցուցահանդես-վաճառքը: Աբրահամյանը իր երախտիքի խոսքը հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին նախաձեռնության կազմակերպման գաղափարը կյանքի կոչելու և անցկացման աշխատանքներին աջակցելու համար: <<Բարեգործական ակցիայի հիմնական նպատակն է ցուցահանդես-վաճառքի միջոցով օգնել Սիրիայից գաղթած մեր հայրենակիցներին ուսման վարձի վճարմանը որոշակի չափով օժանդակելու համար>>,-նշեց Խ. Աբրահամյանը:  


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am