Նորություններ
Տպել

 Սույն թվականի հունիսի 18-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանության պատմական, միջազգային, իրավական, մշակութային և արվեստի հիմնահարցերը» խորագրով գիտաժողով: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում զեկուցողները Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հարցեր մեկնաբանեցին մշակութային տեսանկյունից՝ ներկայացնելով առաջացած խնդիրներն ու հնարավոր հեռանկարները:

Գիտաժողովին  պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հայ մշակույթի բռնայուրացման ադրբեջանական քաղաքականության մեխանիզմների մասին՝ ընդգծելով այն փաստը, որ բազմաթիվ եկեղեցիներ և խաչքարեր են քանդվել և օգտագործվել որպես շինաքար: Այնուհետև իր զեկույցով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ Հայկուհի Մուրադյանը, որի զեկույցը նվիրված էր մշակույթ եզրի «չեզոքացմանը» մշակութային ցեղասպանությանը նվիրված իրավական փաստաթղթերում: Ա.գ.թ. Իվեթ Թաջարյանը  ներկայացրեց մոդեռն արվեստի ներկայացուցիչներից մեկի՝ Մարկո Գրիգորյանի ստեղծագործական ուղին, այնուհետև ճ.գ.թ. Լիլիթ Պիպոյանն էլ խոսեց իր հոր՝ Սուրեն Պիպոյանի «Կոմիտաս» գեղանկարչական աշխատանքի հիմնական առանձնահատկությունների մասին: Գիտաժողովի ընթացքում ակտիվ քննարկում ծավալվեց զեկուցողների և մասնակիցների միջև:

 

 
 
 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am