Նորություններ
Տպել

 «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում մայիսի 16-ին՝ ժամը 18:00-24:00-ը և մայիսի 18-ին՝ ժամը 10:00-18:00-ը Հայաստանի և Արցախի 111 թանգարանները բաց կլինեն մշակութասեր հասարակության համար, տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Մայիսի 16-ին և 18-ին անցկացվող միջոցառումները կրում են «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագիրը նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  

Այս տարի «Թանգարանների գիշերվա» առիթով մի շարք երկրներում ՀՀ դեսպանատների լույսերը վառ կմնան: Դիվանագիտական այս հաստատություններում ևս նախատեսված են բազմազան միջոցառումներ:

«Թանգարանների գիշերը» առաջին անգամ անցկացվել է 1997 թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանությունները ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք: 

1999 թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը: 2001 թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում և Արցախում իրականացվելիք «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների ծրագիրը:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am