Նորություններ
Տպել

 


2014 թ. մարտի 31-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Սաթյաններ» ստեղծագործական երեկո՝ նվիրված Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին: Երեկոյին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր տարբեր հաստատություններից, անվանի մշակութային գործիչներ և ուսանողներ:

Միջոցառման ընթացքում հնչեցին Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի և Արամ Սաթյանի հեղինակային երգերը, որոնք ներկայացրեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբն ու անհատ կատարողները:  Հյուրերին ներկայացվեց Արամ Սաթյանի և Արամ Սաթունցի  կյանքին և գործունեությանը նվիրված տեսանյութեր: 

Այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեց Սաթյանների երաժշտական հանճարեղ հավաքածուի մասին, նշելով, որ հետկոմիտասյան շրջանում Սաթյանները խիզախություն ունեցան մաքրելու  հայկական երաժշտական կյանքը: Շնորհակալություն հայտնեց Սաթյաններ գերդաստանին երաժշտական հանդիպմանը պատրաստակամություն  հայտնելու և մասնակցելու համար: 

Միջոցառման վերջում ԵՊՀ երգչախմբի հետ բեմ բարձրացավ Արամ Սաթյանը, նրա նվագակցությամբ հնչեց «Արդյոք հիշում ես» հայտնի երգը:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am