Նորություններ
2015 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունումից զատ ներկայացվեց և քննարկվեց նաև ամբողջ աշխարհում ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Միջոցառումները համակարգող կազմակերպչական կոմիտեի ներկայացրած հայեցակարգի համաձայն՝ միջոցառումները պայմանականորեն կբաժանվեն չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների` հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար, վերածնունդ:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանում և աշխարհում տեղի ունենալիք մշակութային միջոցառումների փետրվար-մարտ ծրագիրը:
ՓԵՏՐՎԱՐ
03.02.2015 Ռուսաստան, Սանտկ-Պետերբուրգ
Սբ. Հովհաննես եկեղեցի, «100 համերգ»,
«Հովեր» երգչախումբ
11-15.02.2015 Բելառուս, Մինսկ
Մինսկի գրքի միջազգային ցուցահանդես
21.02.2015 Հայաստան, Երևան
«Երևանյան հեռանկարներ», երաժշտական փառատոն
(մենակատար՝ Մարիա Գուլեգինա,
դիրիժոր՝ Վալերի Գերգիև)
21.02.2015 Ավստրիա, Վիեննա
«100 համերգ»
Վիեննայի համերգասրահ
Նարեկ Հախնազարյան և Վիեննայի
կամերային նվագախումբ
21-25.02.2015 Բելառուս, Մինսկ
«Այլևս երբեք…» կինոցուցադրություններ
«Ոսկե ծիրան» կինոփառատոն
22.02.2015 Չեխիա, Պրահա
«100 համերգ»
Սուրբ Սիմոն և Հուդա կեղեցի
Երգահան Հայկ Վարդանի (Շվեյցարիա)
ստեղծագործությունների կատարում
24.02.2015 Հայաստան, Երևան
Ա. Խաչատրյանի տուն-թանգարան
Շահան Արծրունի (դաշնամուր, ԱՄՆ)
27.02-08.03.2015 Շվեյցարիա, Ժնև
Կրուտլիի թատրոն
Մարդու իրավունքներին նվիրված
վավերագրական և խաղարկային
ֆիլմերի միջազգային փառատոն և ֆորում
28.02.2015 ԱՄՆ, Դետրոիտ
Դետրոիտի սիմֆոնիկ համերգասրահ
«100 համերգ»
Նարեկ Հախնազարյան և Դետրոիտի
սիմֆոնիկ նվագախումբ
ՄԱՐՏ
2-4.03.2015 Ռուսաստան, Մոսկվա
«Այլևս երբեք…» կինոցուցադրություններ
«Ոսկե ծիրան» կինոփառատոն
3.03-3.05.2015 Իտալիա, Հռոմ
Վիտորիանո թանգարան
«Հայաստան», Հայկական քաղաքակրթությունը
ներկայացնող ցուցահանդես
5.03.2015 Իսրայել, Երուսաղեմ
Երուսաղեմի օպերային թատրոն
“With You Armenia” համերգաշար
Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբ
8.03.2015 Շվեյցարիա, Լյուցերն
Լյուցերնյան փառատոն
«100 համերգ»
Նարեկ Հախնազարյանի մենահամերգ
10.03.2015 Լիբանան, Բեյրութ
«Ալ Բուստան» փառատոն
«100» համերգ
Հայաստանի պետական
երիտասարդական նվագախումբ
12.03.2015 Էստոնիա, Տալլին
Սբ. Հովհաննես եկեղեցի
“With You Armenia” համերգաշար
«Հորտուս Մուզիկուս» տղամարդկանց
պետական երգչախումբ
18-1.04.2015 Հայաստան, Երևան
Նկարիչների միություն
«Արևավիշապ» փառատոն
Ծաղրանկարների ցուցահանդես
18-20.03.2015 Հայաստան, Երևան
Կառավարության ընդունելությունների տուն
«Արարատի ստորոտին» մեդիաֆորում
20-23.03.2015 Ֆրանսիա, Փարիզ
Փարիզի գրքի միջազգային տոնավաճառ
20.03.2015 Գերմանիա, Ֆրանկֆուրտ
Հեսենի հեռուստառադիոընկերության
համերգասրահ, «100 համերգ»
Նարեկ Հախնազարյան և Ֆրանկֆուրտի
ռադիոյի նվագախումբ
20.03.2015 ՄԱԷ, Դուբայ
«100 համերգ»
20-25.03.2015 Ֆրանսիա, Փարիզ
«Այլևս երբեք…» կինոցուցադրություններ
«Ոսկե ծիրան» կինոփառատոն
24.03.2015 Հայաստան, Երևան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի
և բալետի ազգային թատրոն
Տիգրան Համասյան և Երևանի
պետական կամերային երգչախումբ
26,29.03.2015 Լեհաստան՝ Վարշավա, Վրոցլավ
Բեթհովենյան Զատկի փառատոն
«100 համերգ», «Հովեր» երգչախումբ
30.03.2015 Լեհաստան, Վարշավա
Բեթհովենյան Զատկի փառատոն
«100 համերգ»
Սերգեյ Սմբատյան
Վերադառնալ