Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի «ԱՆԻ» համույթի համերգային ծրագիրը:
Ծրագրում՝
- հայկական ժողովրդական երգեր,
- հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ,
- Դոնի հայերի ազգագրական կատարումներ:
Գեղարվեստական ղեկավար և նվագավար՝ միջազգային մրցույթի դափնեկիր Գրիգորի Խաթլամաջյան
Խմբավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Վարսենիկ Բայան
«Դհոլ-զուռնա» համույթի ղեկավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Դաղլդյան Ա. Ս.
Համերգի սկիզբը՝ ժամը 19.00:
Մուտքն ազատ է:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am