Նորություններ
Տպել

 Նոյեմբերի 18-23 Սպիտակ տան այցելուների սրահում կցուցադրվի «Հայ որբերի գորգ»-ը «Շնորհակալություն Միացյալ Նահանգներ. Երեք նվերներ նախագահներին` ի երախտիք արտասահմանում ամերիկյան առատաձեռնության» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում: Ինչպես նշում է Սպիտակ տան պաշտոնական կայքը, այս գորգը 1925-ին նվիրել են նախագահ Ք. Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածվել էր հայտարարություն, ըստ որի՝ գորգի ցուցադրությունը Սպիտակ տանը մի քանի ամիս տևած կոնգրեսականների և հայ համայնքի կողմից ճնշումների արդյունք է: 

«Նախագահն երկու ընտրություն ունի: Եթե նախագահ Օբաման  նպատակ ունի «Հայ որբերի գորգի» ցուցադրումը  ներկայացնել որպես իրական առաջընթացի խորհրդանիշ, ապա նա պարզորոշ և անկաշկանդ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ մնացած հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ հենց պատճառ հանդիսացավ գորգի ստեղծման համար: Մյուս կողմից, եթե նախագահի որոշումը մեկ այլ ցինիկ փոխարինող է այն առաջընթացին, որը խոստացել էր ամերիկյան ժողովրդին, ապա դա ակնհայտ կդառնա նրա՝ Թուրքիային գոհացնելու համար ընտրած խուսափողական բառապաշարից», -նշեց Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 

Հավելենք, որ ավելի վաղ այս թեմային անդրադարձել էր ամերիկյան Washington Post պարբերականը՝ ներկացնելով գորգի ստեղծման պատմությունը, գտնվելու վայրը և ցուցադրման հետ կապված խնդիրները: Ավելի մանրամասն՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՆԿՈՒՂՈՒՄ:

Աղբյուրը՝ www.whitehouse.gov. 

                  www.anca.org

 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am