Նորություններ
Տպել

 Սեպտեմբերի 10-ին բրիտանական BBC ռադիոկայանը ներկայացրեց Radio 3-ի 2014-2016 թթ․ «Նոր սերնդի արտիստներ»-ին՝ վեց նոր երաժիշտներ ամբողջ աշխարհից: Նրանց թվում է նաև երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:  Ըստ Radio 3-ի այս երաժիշտները  ապագայում կդառնան դասական երաժշտության աստղեր։

«Նոր սերնդի արտիստներ» նախագիծը ստեղծվել է 1999 թ. աշնանը: Յուրաքանչյուր տարվա աշնանը վեց կամ յոթ երաժիշտեր կամ երաժշտական խմբեր, որոնք դեռ նոր են սկսում իրենց միջազգային կարիերան, հրավիրվում են այս նախագիծ, որը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն համերգներ ունենալ Լոնդոնում և Միացյալ թագավորության այլ քաղաքներում, այլ նաև ունենալ ձայնագրություններ, մասնակցել բրիտանական ամենահայտնի փառատոններին, որոնցից են Չելթնհեմի և Էդինբուրգի փառատոնները:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ. Երևանում:  2000թ. հրավիրվել է Մոսկվա, որտեղ էլ շարունակել է ուսումը:  Մասնակցել է աշխարհահռչակ երաժիշտների, թավջութակահարների դասընթացների: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: Ելույթ է ունեցել աշխարհահռչակ մի շարք նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների: 

 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am