Նորություններ
Տպել

 Հունիսի 13-ին, «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մամուլի ասուլիսով ներկայացրեց այս տարվա ֆիլմերի մրցութային ծրագիրը: Վերջինս այս տարի ևս ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Մասնավորապես` մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկերև «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

Ներկայացված ավելի քան 1500 հայտերց (շուրջ 95 երկրից) մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:
 

Աղբյուրը՝ www.gaiff.am

 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am