Նորություններ
Տպել

 Ինչպես հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում 2014 թվականի մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: 2014 թվականը հոբելյանական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար. լրանում է ծրագրի 10-ամյակը: Այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվն է խորհրդանշական` միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: «Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

«Թանգարանների գիշերը» առաջին անգամ անցկացվել է 1997 թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանությունները ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, որը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք: 

1999 թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը: 2001 թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը

 

Աղբյուրը՝ www.mincult.am

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am