Նորություններ
Տպել

 Ինչպես հայտնում է newsarmenia.ru-ն Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը դարձել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր մշակույթի և արվեստի ոլորտում: 5-րդ միջպետական մրցանակի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին Ռուսաստանի Մեծ թատրոնի Բեթհովենի անվան դահլիճում: «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանվել է ԱՊՀ-ի անդամ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի կողմից 2009 թվականի մայիսի 21-ին Աստանայում տեղի ունեցած համատեղ նիստի շրջանակներում: Ամեն տարի մրցանակը շնորհվում է երեք անվանակարգերում՝ գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար գործունեության ոլորտներում: Նախորդ տարիների մրցանակիրների թվում են Ալեքսանդրա Պախմուտովան և Նիկոլայ Դոբրոնրավովը, Վլադիմիր Սպիվակովը, Ջիվան Գասպարյանը և այլոք:

Աղբյուրը՝ newsarmenia.ru


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am