Նորություններ
Տպել

 Ինչպես հայտնում է  www.musicofarmenia.com կայքը ջութակահար Սերգեյ Խաչատրյանը շվեյցարական բանկի՝ Credit Suisse-ի կողմից կազմակերպված ամենամյա  մրցանակաբաշխությունում  դարձավ «Լավագույն երիտասարդ երաժիշտ»:  Այս մասին ժյուրին հայտարարեց Վիեննայում, որը գլխավորում էր Լյուցերնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Միխայիլ Հեֆլիգերը: Մրցանակն է  75000 շվեյցարական ֆրանկ՝ այս բնագավառում ամենաբարձր մրցանակը, ինչպես նաև Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի  հետ համատեղ համերգ Լյուցերնի փառատոնում: Համերգը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 13-ին Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ: 

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում: 2000 թվականին Հելսինկիում անցկացվող Ժան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանանում է առաջին մրցանակի, իսկ 2005-ին Բրյուսելում կայացած Էլիզաբեթ թագուհու երաժշտական մրցույթում կրկին արժանանում հաղթողի կոչմանը:  Նա հանդես է եկել այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Փարիզի ֆիլհարմոնիկ նվագախմբը Անդրիս Նելսոնսի ղեկավարությամբ, Բամբերգի սիմֆոնիկ նվագախումբը Ջոնաթան Նոթի ղեկավարությամբ, ինչպես նաև Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ և Ֆիլադելֆիայի նվագախմբերը: Այս տարի նա ծրագրել է համերգներով հանդես գալ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: 

Աղբյուրը՝ Music of Armenia

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am