Նորություններ
Տպել

 Ամերիկյան «Նյու-Յորք թայմս» պարբերականը անդրադարձել է «Նորարար փորձարարական արվեստի միության» գործունեությանը՝ համարելով այն այլընտրանքային արվեստի հիմնական վայրը Հայաստանում: «Հանգստյան օրերին  Վերնիսաժի շուկայում թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները աչքի տակով անցկացնում են գեղեցիկ պարսկական գորգեր,  խորհրդային ժամանակների ռազմական մեդալներ, ինքնաեռներ, շախմատներ, փորագրված զարդատուփեր և այլն: Սա կարծես քայլ ետ լինի դեպի Մետաքսի ճանապարհի ժամանակները:

Ի հակադրություն դրա, փողոցի երկայնքում կանգնած է մի շինություն, որի դիմացը Երվանդ Քոչարի  քանդակն է «Մելանխոլիա» անվանմամբ: Այն  կարծես ապացույցը լինի քաղաքական և տնտեսական ճգաժամի, որը ցնցեց Հայաստանը Խորհրդային կարգերի փլուզումից հետո:

Արձանի մոտ է գտնվում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնը, որտեղ ցուցադրվում են երիտասարդ ավանգարդ արվեստագետները»,- ասվում է հոդվածում, որտեղ ներկայացվում է նաև կենտրոնի ստեղծման պատմությունը: Խոսվում է Էդվարդ Բալասանյանի և վերջինիս կնոջ՝ Սոնիայի մասին, որոնք դիմադրության էին սպասում Երևանում ժամանակակից և փորձարարական արվեստի կենտրոն բացելիս:

«Չնայած մենք հավատում ենք ակադեմիական կրթությանը, այնուամենայնիվ մենք աջակցում ենք նրանց, ովքեր ուսումից հետո հետ են կանգնում դրանից: Խորհրդային ժամանակաշրջանի մի շարք արվետսագետներ, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության անդամների մեծ մասը դեռ չեն հասկացել կենտրոնի մոտիվները և  բանավոր կերպով չեն ընդունում կենտրոնի ծրագրերը»,- նշում է պրն. Բալասանյանը:

1992 թ. տիկին Բալասանյանը կազմակերպում է իր առաջին ժամանակակից արվեստի ցուցադրությունը:

2007 թ. կենտրոնը կազմակերպում է ցուցադրություն «Երևանյան ճգնաժամ» անվանմամբ, որը կենտրոնացել էր սոցիալական խնդիրների վրա:

Խոսվում է նաև Գաֆէսճիան արվեստի կենտրոնի մասին, որը ժամանակակից արվեստի և ապակե արվեստի մեծ հավաքածու ունի, որտեղ կան նաև Մարկ Շագալի և Ջոն Ալթունի աշխատանքներից: Իսկ խոսելով Հայաստանի Ազգային պատկերասրահի մասին՝ հոդվածագիրը նշում է, որ,  նախկին Խորհրդային միության երկրների հետ համեմատած, այն մեծությամբ երրորդն է եվրոպական նկարիչների իր հավաքածուով: (Ռոդեն, Ռուբենս, Տինտորետո): 

 

Աղբյուրը՝ The New York Times

 

 
 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am