Նորություններ
Տպել

 Ճարտարապետների և ճարտարապետական գլուխգործոցների երկրպագուների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 7-ին:

1946 թվականի սեպտեմբերին Լոնդոնում տեղի ունեցավ ճարտարապետների ժողով: Այդ ժողովի ընթացքում միաձայն որոշվեց ստեղծել նոր կազմակերպութուն, որը ստացավ Ճարտարապետների միջազգային միություն անվանումը: Այս պահին  Ճարտարապետների միջազգային միությունը ունի հարյուրից ավելի բաժիններ տարբեր երկրներում, որոնց անդամ են հանդիսանում ավելի քան մեկ միլիոնից ավել    ճարտարապետներ աշխարհի տարբեր երկրներից: 

Մոտ 40 տարի անց՝ 1985 թվականին Ճարտարապետների միջազգային միության համաժողովին որոշում ընդունվեց Ճարտարապետության միջազգային օրը նշել հուլիսի առաջին օրը, սակայն 1996 թվականին Բարսելոնայում տեղի ունեցած Ճարտարապետների միջազգային միության 20-րդ գագաթնաժողովին որոշվեց տեղափոխել Ճարտարապետության միջազգային օրը հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը: 

Ճարտարապետության միջազգային օրն արդեն իսկ ունի իր ավանդույթները՝ այդ օրը ամբողջ աշխարհի ճարտարապետները հավաքվում են գիտաժողովների, կոնֆերանսների, որտեղ կիսվում են իրենց գիտելիքներով և փորձով, լուծում են խնդիրներ կապված շենքերի ու շինությունների կառուցման և վերանորոգման հետ,  կազմակերպում են թեմատիկ քննարկումներ: Հաճախ այդ օրը կազմակերպվում են զանազան ցուցահանդեսներ ու էքսկուրսիաներ: 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am