Նորություններ
Տպել

 Հունիսի 21-ը Երաժշտության միջազգային օրն է:  Այս տարի Երաժշտության տոնը նվիրված է Էդիթ Պիաֆի երգարվեստին, վերջինիս մահվան 50-րդ տարելիցի առթիվ: Այս տարի մայրաքաղաքի տարբեր վայրերում կկազմակերպվեն համերգներ: 

Այս օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում 1982 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր  այս տոնը դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից դուրս և դարձավ համաշխարհային տոն: Այն նշվում է աշխարհի 110  երկրներում, այդ թվում նաև Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չիլիում, Եգիպտոսում, և այլն:

Այս օրը բազմաթիվ բացօթյա համերգներ են կազմակերպվում աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում, այգիներում, հրապարակներում և այլն: Համերգներին հանդես են գալիս թե պրոֆեսիոնալ երաժիշտներ, թե սիրողական կատարողներ՝  երաժշտության տարբեր ժանրերը հասանելի  դարձնելով  հանրությանը:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am