Նորություններ
Տպել

 Ֆրանսիական «Le Figaro» պարբերականը անդրադարձել է Սերժ Ավեդիքյանի «Անուշ» բեմադրությանը, որի պրեմիերան կայացավ ֆրանսիական Նանտեր Ամանդիե թատրոնում (Théâtre de Nanterre-Amandiers): Հոդվածագիրը, որը «Le Figaro»-ի մշակութային մեկնաբանն է, ներկայացնում է բեմադրությունը՝ նշելով, որ հեղինակը նորովի է մեկնաբանել այդ պարզ սիրո պատմությունը, որի մեղեդային հնչյունները զարգանում են թատրոնի բեմում: Ըստ հոդվածագրի բեմադրությունը հասարակ է, պարզ և սահուն: Երաժշտությունը ներդաշնակ է, ձայները գեղեցիկ: Այդ ամենի մեջ հմայք կա:

Բեմադրությունը, որը բուռն քննադատության էր արժանացել Հայաստանում բավականին լավ է ներկայացվել հոդվածագրի կողմից: Հոդվածագիրը նշում է. «Տեսեք, լսեք: Եթե  ծագումով հայ եք, դուք խորապես կհուզվեք: Եթե չեք էլ ճանաչում այս վսեմ երկրի մեծ մշակույթը, այն մեծապես կազդի ձեզ վրա»: 
 

Աղբյուրը՝  blog.lefigaro.fr/theatre/2013/05/anoucha-lame-meme-de-larmenie.html

 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am