ՄԻՐԶՈՅԱՆ Միքայել Հովհաննեսի (ծնվել է 21.8.1888, Թիֆլիս – մահացել է 26.11.1958, Երևան), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939): Է. Մ. Միրզոյանի հայրը: Ավար­տել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1908), Թիֆլիսի կոնսերվատորիան (1921): 1928-58-ին՝ Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրո­ցի ուսումնական բաժնի վարիչ: Գրել է հիմնականում կամերային երկեր, մանկական երգեր, խմբերգեր, ռոմանսներ, էպիկական բալլադ՝ «Սասունցի Դա­վիթ», մանկական երաժշտական պատկերներ՝ «Ծիտն ու սագը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը», «Տատի հավերը» ևայլն: Հեղինակ է «Դպրոցական երգարանի» (1935), «Նոտային գրագի­տության դասագրքի» (1935), «Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկի» (1955): Հրատարակվել է Միրզոյանի երգերի և ռոմանսների ժող. (կազմ.՝ Ռ. Աթայան, Է. Միրզոյան, 1966):

Միրզոյանի անունով երաժշտական դպրոց է կոչվել Երևանում:

 

Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրիգորյան Ք . Միքայել Միրզայան, Ե., 1969:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am