ՄԻՐԶՈՅԱՆ Աշոտ Հովհաննեսի (ծնվել է 25.10.1913, Թավրիզ մահացել է 17.1.1990, Երևան), նկարիչ: Պրոֆեսոր (1978): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956): Ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1938): 1938-1945-ին՝ ԵՊՀԹ, 1948-63-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչ: 1963-90-ին դասավանդել է ԵԹԻ-ում (ամբիոնի վարիչ՝ 1963-77-ին, պրոֆ.՝ 1978-ից): Ստեղծագործել է թատերանկարչության և հաստոցային երփ­նագրի բնագավառներում: Գործերից են Վիլիամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1940), Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1945, ԵՊՀԹ) թատեր., Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» (1940), Ա. Տիգրանյանի «Անուշ» (1950), Հ. Ստեփանյանի «Հերոսուհին» (1950, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1951), «Դավիթ Բեկ» (1956), Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» (1956) օպերային, Ա. Խա­չատրյանի «Սպարտակ» (1961, բոլորը՝ Երևա­նի օպերայի և բալետի թատրոն) բալետային ներկայացումների ձևավորումները, «Արարա­տը կեսօրին» (1953), «Յասամանի ծաղկե­փունջ» (1975), «Սևան, լեռներ» (1977), «Դաշ­տային ծաղիկներ» (1985) և այլ երփնագրեր:

 Գրականության ցանկ՝

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am