ՅՈՒԶԲԱՇՅԱՆ Սիլվա Համբարձումի. ծնվել է 1954 թվականի հունիսի 10-ին  Լենինականում, դերասանուհի, ասմունքող: Ավարտել է ԵԳԹԻ (1975): 1976-ից՝ Երևանի Աունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի (Վասիլիսա, Գորկու «Հատակում», Թուխծամ, Վահագն Դավթյանի «Ծիրանի ծառ» և այլն), միաժամանակ՝ Հայֆիլհարմոնիայի ասմունքող, 1984-ից՝ հեռուստառադիոպետկոմի ռեժիսոր: Երկացանկում՝ Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի և այլոց երկերից:

Արժանացել է ՀԼԿԵՄ (1986), «Ջին» ոսկե (1992, Կալիֆոռնիա) մրցանակների:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am