ՅՈՒՇԱՐԻ (Նահատակյան Խաչատուր), ծնվել է 1850 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), աշուղ: 1892-1895-ին երգել Է Ջիվանու խմբում: Նրա դավթարը չի պահպանվել: Մեզ են հասել մի քանի երգեր ու մուհամմաներ (հանելուկներ): Հիշատակելի Է Յուշարու 1885-ին հայկական դպրոցների փակման առիթով հորինած  «Երկդիմի երգը»: Ունի նաև խրատական ու սիրային երգեր: Մահացել է 1922 թվականին Ալեքսանդրապոլում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am