ՅՈՒՐՈՎՍԿԻ (Սարուխանով, Սարուխանյան) Յուրի Իլյայի. ծնվել է 1894 թվականի ապրիլի 21-ին (մայիսի 3) Թիֆլիսում , դերասան, ռեժիսոր: ԽԱՀՄ ժողովրդական արտիստ (1956): Աշխատել է Ռուսաստանի տարբեր թատրոններում, 1924-ից Ռիգայի ռուսական դրամայի, 1934-ից, միաժամանակ՝ բանվորական թատրոնների դերասան: Դերերից են՝ Չացկի (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Տեվյե («Կաթնավաճառ Տեվյե», ըստ Շոլոմ-Ալեյխեմի), Լիր, Մակբեթ (Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ»), բեմադրություններից՝ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1937), Բլաումանիսի «Կրակի մեջ» (1955) և այլն: Նկարահանվել Է կինոյում («Հանդիպում էլբայի վրա», 1949, «Ժուկովսկի», 1950, և այլն): Մահացել է 1959 թվականի դեկտեմբերի 30-ին Ռիգայում:

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1951):

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am