ՅՈԼՉՅԱՆ Ռոբերտ Ալեքսանդրի. ծնվել է 1917 թվականի մայիսի 3-ին Թիֆլիսում, հարվածային գործիքների կատարող, մենակատար: ՀՀ վաստակավոր Արտիստ (1950): 1939-ից աշխատել Է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: Հանդես է եկել նաև որպես երգիչ՝ քաղաքային («Աղջի, հագինդ չիթ ա» և այլն), ժողովրդական և հատուկ իր համար գրված («Թմբկահարի երգը» և այլն) երգերով, վարել համերգներ: Յոլչյանին հատուկ էր կատարողական բարձր վարպետությունը: Հյուրախաղերով շրջագայել Է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում և այլուր: Մահացել է 2001 թվականի ապրիլի 6-ին Երևանում:

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am