ՅՈՀԱՆ.  ծննդյան և մահվան թվերը անհայտ են , ճարտարապետ: Փորագրված անունը և դիմաքանդակը պահպանվել են Զվարթնոց տաճարի (էջմիածնից 3 կմ հարավ) կամարամեջերից մեկի վրա: Պատմիչների վկայությամբ ևԶվարթնոց տաճար ըստ պահպանված հունական արձանագրության՝ տաճարը կառուցել է Ներսես Գ Տայեցի (Շինող) կաթողիկոսը: Հիմնականում ավարտվել Է 652-ին: Ենթադրվում է, որ ձեռքերին քարտաշության և որմնադրության գործիքներով այդ տաճարի դիմաքանդակները (հայտնաբերվել են 9-ը) կառուցող վարպետ-ճարտարապետներինն են, որոնցից անվան փորագրումով առանձնացված Յոհանը եղել Է գլխավոր վարպետ-ճարտարապետը: Զվարթնոցը ճարտարապետ Յոհանի հանճարի վկայությունն Է:

 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., երևան, 2007:

  Տես նաև՝

 

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am