ՅԻՍԱՅ (Յիսայ Հռոմկլացի), Հիսայ, ծննդյան և մահվան թվերը անհայտ են  XV դարի վերջ – XVI դարի առաջին կեսի ճարտարապետ: Ապրել և ստեղծագործել Է Հալեպում: Անունը և կառուցումները հիշատակված են Հալեպի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում պահվող ձեռագրերում (Հայսմավուրք, 1536, Զեյթուն (Կիլիկիա), № 71 Գանձարանի ոտանավոր-հիշատակարան՝ 1500): Ըստ պահպանված վկայությունների՝ Յիսայը 1499-ին նորոգել Է Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցու «հնագույն սեղանը», ապա շինել խորաններ, եկեղեցու շուրջը՝ խցեր, հյուրատուն, սենյակներ, ամառանոց և այլն:  Հռչակվել է Հալեպի նշանավոր ճարտարապետ: 

 Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 207:


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am