ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. արվեստի տեսակ, որն իրականությունն արտացոլում է մարդու վրա ներգործում է հնչյունների՝ հատուկ ձնով կազմակերպված իմաստավոր հաջորդականությունների միջոցով: Բազմադարյա զարգացման ընթացքում հասարակության երաժշտական պրակտիկայով ընտրված տոներից միավորվել են հնչյունային համակարգեր, որոնք կազմել են այդ հասարակության Երաժշտության հիմքը: Երաժշտությունը Հայաստանի տարածքում սկզբնավորվել է մ. թ. ա. XX—XVIII դդ.՝ Առաջավոր և Փոքր Ասիայի ժոդովուրդների երաժշտական  մշակույթի փոխազդեցությամբ: Երաժշտական ֆոլկլորի ծիսաձևերի մասին տեղեկություններ կան Տիգրան Չուխաճյանմ. թ. ա. XIV դ. խեթական սեպագրում: Հայկական երաժշտությունը մոնոդիկ է (տես Մոնոդիա)՝ հիմնված գերազանցապես դիատոնիկ (տես Դիատոնիկա) կամ մեծացված սեկունդա պարունակոդ ձայնակարգերի վրա: Բնորոշ են չափի փոփոխականությունը, ռիթմի անհամաչափությունը: Տարածված են հիմնականում երկմաս և բարդ ձևերը: Գեղջկական երաժշտական  ֆոլկլորը ընդգրկում է աշխարհիկ, ծիսական, քնարական, վիպական, օրացուցային երգեր (տես Ժողովրդական երգ): Առանձնահատուկ տեղ են գրավում պանդխտի երգերը, հայրեններն ու անտունիները: էպոսի ձևավորումը (մ. թ. ա. VI—IV դդ.) կապված է վիպասանների և գուսանների արվեստի հետ, որը ժողովրդական պրոֆեսիոնալ ստեղծագործության մասն է հանդիսանում (տես Գուսանական երաժշտություն, ժողովրդական երաժշտություն): Երաժշտական գործիքներից են քամանչան, սազը, թառը, ուդը, քնարը, տավիղը, քանոնը. փանդիռը, սրինգը, շվին, դուդուկը, զուռնան, փողը, գալարափողը, շեփորը, պարկապզուկը, թմբուկը, դափը, նաղարան, դհոլը, սանթուրը (տես Երաժշտական գործիքներ): Պրոֆեսիոնալ երգեցիկ արվեստի ձևավորումը սերտ կապված է հոգևոր երաժշտության ժանրերի հետ: Վաղ միջնադարից լայնորեն տարածվել են սաղմոսները, շարականները, X դ-ից՝ գանձերը, հոգևոր և աշխարհիկ տաղերը: Հայկական պրոֆեսիոնալ Երաժշտության զարգացման մեջ որոշակի ներդրում ունեն Գրիգոր Նարեկացին, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, ԽաչատուրԿոմիտաս Տարոնացին, Խաչատուր Կեչառեցին և ուր.: Մեղեդիները գրի են առնվել խազերի միջոցով (VIII—XV դդ.): 1813— 15-ին նոր հայկական ձայնագրությունը ստեղծել է Հ. Լիմոնճյանը: XVII դ-ից զարգացել է աշուղների՝ Նաղաշ Հովնաթանի (XVII դ.), Բաղդասար Դպիրի (XVIII դ.), Սայաթ-Նովայի (XVIII դ.), Շիրինի, Ջիվանու (XIX դ.), Շերամի (XIX—XX դդ.), գուսաններ Հավասու. Շահենի, Աշոտի (XX դ.) արվեստը: Գործիքային Երաժշտությունը (հատկապես՝ անսամբլլային) առավել զարգացել է XIX դ.: XIX դ. 2-րդ կեսին ստեղծվել են հայկական աոաջին օպերան (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», 1868), օպերետներ, սիմֆոնիկ և կամերային երկեր: Հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմքը դրել է Կոմի֊տասը: Ք. Կարա-Մուրզայի, Մ. Եկմալյանի, Ն. Տիգրանյանի, Կոմիտասի հետ է կապված ժողովրդական նյութի վրա հիմնվող խմբերգային ն գործիքային պրոֆեսիոնալ Երաժշտության ժանրերի ձևավորումը: XX դ. սկզբին ստեղծված երկերը (դրանց թվում՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, հայկական ազգային սիմֆոնիկ դպրոցի հիմնադիր Ա. Սպենդիարյանի «Ղրիմի Էսքիզներ», «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերները, Ա. Տեր-ՂԱոնդյանի, Մ. Բարխուդարյանի կամերագործիքային, Ռ. Մելիքյանի վոկալ ստեղծագործությունները) նշանավորեցին հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի ծաղկման շրջանը:

Արամ ԽաչատրյանԽորհրդային  իշխանության տարիներին Երևանում կազմակերպվել են երաժշտական  ստուդիա (1921, 1923-ից' կոնսերվատորիա), Կոմիտասի անվ. լարային քառյակ (1925), ժողովրդական գործիքների նվագախումբ (1926), ֆիլհարմոնիա (1932). օպերայի ն բալետի թատրոն (1933), ՀԿՄ (1932), պետական  երգչախումբ (1937), Հայկական ժողովրդական երգի և պարի անսամբլ (1938), էստրադային (1938) և սիմֆոնիկ (1941) նվագախմբեր, երաժշտական կոմեդիայի թատրոն (1942): Հայկական Երաժշտության նոր նվաճումները նշանավորեցին Ա. Սպենդիարյանի «Երևանյան Էտյուդները»«Ալմաստ» օպերան, Ռ. Մելիքյանի «Զառ Վառ» և «Զմրուխտի» վոկալ շարքերը,  Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար»«Սասունցի Դավիթ»«Լուսաբացին»  «Հերոսուհին»,  Լ. Խոջա-Էնյաթովի «Նամուս»,  Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»,  Ա. Բաբայանի «Արծվաբերդ» օպերաները: 1960-80-ական թթ. Օպերային ժանրի (տես Օպերա) աչքի ընկնող երկերից են Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա», Ա. Տերտերյանի «Կրակե օղակ», է. Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար», Է. Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Արզրամ», Յու. Ղազարյանի «Էռնեստ Հեմինգուեյ» օպերաները, է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը: 1940-ից զարգացել է հայկական բալետը (Ա. Խաչատրյանի «Գայանե»«Սպարտակ», Գ. Եդիազարյանի «Սևան»,«Արա Գեղեցիկ և Շամիրամ», է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»«Անտունի», Կ. Օրբելյանի «Անմահություն», Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս», Ա. Տերտերյանի «Ռիչարդ III» ևն):
Սիմֆոնիկ երաժշտության առաջընթացը 1930—40-ական թթ. կապված էԼիլի Չուգազսյան հիմնականում Ա. Խաչատրյանի, Հ. Ստեփանյանի ստեղծագործության հետ, հետպատերազմյան շրջանը և այնուհետև հարստացել է Գ. Եդիագարյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի, Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, է. Հովհաննիսյանի, Ջ. Տեր-Թադևոսյանի, Գ. Հախինյանի, Ա. Աճեմյանի, Լ. Աստվածատրյանի, Ա. Տերտերյանի, Գ. Հովունցի, Տ. Մանսուրյանի, Մ. Շաքարյանի, Մ. Իսրայելյանի, Վ. Բաբայանի, Ե. Երկանյանի, Է. Հայրապետյանի սիմֆոնիաներով և այլ ժանրի սիմֆոնիկ երկերով:
Հայկական արդի Երաժշտության մեջ զգալի տեղ են գրավում կամերային երաժշտության ժանրերը, հատկապես առանձնանում են է. Հովհաննիսյանի, Գ. Չեբոտարյանի, Տ.Մանսուրյանի, Ա. Խուդոյանի, Հ. Դելլալյանի, Ե. Երկանյանի, Լ. Չաուշյանի, Ռ.. Սարգսյանի, Վ. Բաբայանի, Ա. Զոհրաբյանի, Հ. Մելիքյանի երկերը: Էստրադային երաժշտության լավագույն նմուշներից են Ա. Այվազյանի, Ա. Բաբաջանյանի, Կ. Օրբելյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Վարդազարյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Կ.Պետրոսյանի, Դ. Ազարյանի, Ա. Սաթյանի ստեղծագործությունները:
Մանկական երաժշտության ասպարեզում հաջողությամբ ստեղծագործում են Գ. Չթչյանը, Ռ. Պետրոսյանը, Ա. Լուսինյանը, Ա. Օհանյանը և ուր.:

Գեղունի ՉթչյանՀՀ-ում գործում են նաև՝ պարի պետական անսամբլը (1958), Հայաստանի կամերային անսամբլը (1962), Փողային նվագախումբը (1964), երաժշտական  ընկերության երգչախումբը (1966), հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1966), Երևանի կամերային նվագախումբը (1975) ևն, երաժշտական հինգ ուսումնարան, 109 երաժշտական դպրոց: 

Մինչև 1920-ը կատարողական արվեստը հիմնականում ներկայացնում են երգիչներ Ն. Պապայանը, Ն. Շահլամյանը, Ա. Շահմուրադյանը, Բ. Ամիրջանյանը. ջութակահար Դ. Դավթյանը: 1930—90-ական թթ.. երաժշտական կատարողական արվեստի ներկայացուցիչներից են՝ դիրիժորներ Կ. Սարաջևը, Մ. Թավրիզյանը, Ա. Մելիք-Փաշևը, Գ. Բուդաղյանը, Մ. Մալունցյանը, Ս. Չարեքյանը, Ա. Քաթանյանը, Հ. Ոսկանյանը, Ռ. Մանգասարյանը, Դ. Խանջյանը, 0. Դուրյանը, Լ. Ճգնավորյանը, խմբավար դիրիժորներ՝ Թ. Ալթունյանը, Ա. Տեր-Հովհաննիսյսւնը, Հ. Չեքիջյանը, Է. Ծատուրյանը, երգիչներ՝ Հ. Դանիելյանը, Շ. Տալյանը, Ա. Տեր-Աբրահամյանը, Պ. Լիսիցյանը, Գ. Գասպարյանը, Տ. Սազանդարյանը, Ն. Հովհաննիսյանը, Մ. Երկաթը, Ա. Կարապետյանը, Ս. Դանիելյանը, Գ. Գալաչյանը, Լ. Զաքարյանը և ուրիշեր, դաշնակահարներ՝ Ռ. Անդրեասյանը, Յու. Հայրապետյանը, Ս. Նավասարդյանը ևԼորիս Ճգնավորյան ուրիշներ, ջութակահարներ՝ Հ. Նալբանդյանը, Ա. Գաբրիելյանը, Է. Թադևոսյանը, Ռ. Ահարոնյանը և ուրիշներ, թավջութակահարներ՝ Գ. Ադամյանը, Դ. Թալալյանը, Մ. Աբրահամյանը և ուրիշներ: Վերջին տարիներին մի ամբողջ շարք Երիտասարդ երաժիշտ-կատարողներ արժանացել են Անդրկովկասյան, Համամիութենական և Միշազգային մրցույթների դափնեկրի կոչման: Ինչպես հնում, այնպես խորհրդային տարիներին Հայաստանում ժողովրդական արվեստի և գեղարվեստական ինքնագործունեության բնագավառում գործել են բազմաթիվ շնորհալի վարպետներ՝ գուսաններ, աշուղներ, ինքնուս երգիչներ և  նվագողներ:

Սփյուռքահայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչներ են՝ Ա. Հովհաննեսը, Ռ. Յարգումյանը, Հ. Պերպերյանը (ԱՄՆ), Բ. Կանաչյանը (Լիբանան), Լ. Բազիլը (ԳՖՀ), Ա. Թերզյանը, Ժ. Ալմուխյանը (Արգենտինա), Ն. Գալանդերյանը (Իրան), Դ. Ալեմշահը, Ա. Պարթնյանը (Ֆրանսիա) և ուր.: Դիրիժորներից են՝ Հ. Յաղճյանը, Լ. Ճգնավորյանը (ԱՄՆ) և ուր., երգիչներից՝ Լ. Չուքասզյանը, Լ. Ամարան, Ա. Թոքատյանը, Ա. Բերբերյանը, Մ. Քրմոյանը (ԱՄՆ). Լ. Պոզապալյանը (ԳՖՀ), Ք. Բերբերյանը (Իտալիա), Լ. Դուրյանը, Ժ. Մերգոյանը, Շ.  Ազնավուրը (Ֆրանսիա), Կ. Ջոբյանը, Դ. Հովհաննիսյանը (Ռումինիա) և ուրիշներ, դաշնակահարներից՝ Ր. Պետրոսյանը (Ֆրանսիա), ջութակահարներից՝ Մ. ն Վ. Գոճյան եղբայրները, Ժ. Քանթարջյանը (ԱՄՆ), Ժ. Տեր-Մերգերյանը (Ֆրանսիա), թավշութակահարներից՝ Տ. Ալեքսանյանը (Ֆրանսիա), տավղահարներից՝ Շ. Միլտոնյանը (Իտալիա), երգեհոնահարներից՝ Պ. Ժամկոչյանը (ԱՄՆ) ն ուրիշներ:

 

 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Երևան, 1995, էջ 108-109: 

 

Տես նաև՝

Կոմիտաս - Ալ այլուղս (կատարումը՝  Էդգար հակոբյանի)

Կոմիտաս - Անտունի (կատարումը՝ Արմենակ Շահմուրադյանի)

 Արմեն Տիգրանյան - Անուշ

Արմեն Տիգրանյան - Անուշ

Արմեն Տիգրանյան - Անուշ

Արամ Խաչատրյան - Սպարտակ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am