ՅԱՎՈՒՐՅԱՆ Ալբերտ Գառնիկի. ծնվել է 1935 թվականի օգոստոսի 26-ին Լենինականում, կինոօպերատոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1987): Պրոֆեսոր (1991): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (1962): Դրվագ <<Բարև ես եմ>> ֆիլմից (1965 թ.)1964-ից՝ Հայֆիլմի բեմադրող-օպերատոր: 1978-ից դասավանդել է ՀՊՄՀ-ում: Գեղարվեստական ֆիլմերից են՝ «Բարև, ես եմ» (1965, ՀՀ Պետական մրցանակ՝ 1967), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973), «Երկունք» (1977, երեքն էլ՝ ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան), «Այստեղ, այս խաչմերուկում» (1974, «Ոսկե դուկատ» մրցանակ՝ 1975, Մանհայմ, Գերմանիա), «Երջանկության մեխանիկա» (1982, ՀՀ Պետական մրցանակ ՝ 1983, ռեժիսոր՝ Նունե Հովհաննիսյան), «Աշուղ Ղարիբ» (1988, ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության «Նիկե» մրցանակ՝ 1989), «Զինադադար» (1994, ռեժիսոր՝ Ալի Ռեզա Դաուդնեժակ, Թեհրան): Վավերագրական՝  «Տոթ երգ Հայաստանի մասին (1967, ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան), «Բոբո» (1991, գեղարվեստական ղեկավար՝ Յավուրյան., նվիրված է Սերգեյ Փարաջանովին): Մահացել է 2007 թվականի նոյեմբերի 2-ին Երևանում:

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am