ՅԱՐԴՈՒՄՅԱՆ (Յարդըմյան) Ռիչարդ Հայկի. ծնվել է 1917 թվականի ապրիլի 5-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ), կոմպոզիտոր: Փենսիլվանիայի Մերվիլ (1972) և Վիդեներ (1978) քոլեջների պատվավոր դոկտոր: Մասնագիտացել է ինքնակրթությամբ: Գրել է «Հայկական սյուիտ» (1937, չորս մասից, «Վերջաբանը»՝ 1954), «Պատարագ» (1967), «Աբրահամի պատմությունը» (1973)՝ երգչախմբի և նվագախմբի, Երկու խորալային պրելյուդ (1976)՝ նվագախմբի, «Նարեկ» (1983)՝ կոնտրալտոյի, տավղի, գալարափողի, «Հրաշափառը» (1985)՝ երգեհոնի, երգչախմբի, նվագախմբի համար, նաև ջութակի, դաշնամուրի պիեսներ և այլն: Յարդումյանի երկերին բնորոշ են միջնադարարյան ձայնակորդային համակարգերի, դոդեկաֆոնիայի, իմպրեսիոնիստական արտահայտչամիջոցները: Մահացել է 1985 թվականի օգոստոսի 15-ին Ֆիլադելֆիայում

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am