ՅԱՐԱԼՅԱՆ Գեորգի Յակովի. ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 13-ին Կիրովաբադում (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում), նկարիչ: Յարալյան Գեորգի <<Լոռվա կիրճը>> (1982): Գտնվում է Հայաստանի ազգային պատերասրահում:Ավարտել Է ԵԳԹԻ (1953): Հեղինակ Է պլակատների («Չիլի», 1983, «Կրծողի էվոլյուցիան», 1986), երգիծանկարների («Վերնիշարժ». 1975, «Համերգն սկսվեց», 1985. ալբոմ, «Էշը թոռ ունեցավ», 1993, ըստ Վարդան Այգեկցու, «Ազգային ժողովում», 2001, և այլն): Պատկերազարդել է մանկական («Մանկական հանելուկներ», 1986, «Գտիր ինքդ», 1987), ձևավորել և պատկերազարդել բազմաթիվ երգիծական («Ժողովրդական սրախոսություններ», 1992,Յարալյան Գեորգի <<Առնո Բաբաջանյան>> (ընկերական շարժ): Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: «Գյումրվա անեկդոտներ, 1993, «Եզոպոսի առակները», 1994, և այլն) գրքեր, ծաղրանկարաներով հանդես եկել մամուլում («Ոզնի», «Ազգ», Երևան, «Կրոկոդիլ» (ռուսերեն), Մոսկվա, «Քաջ Նազար», Լոս Անջելես և այլն), ստեղծել ջրաներկ բնապատկերներ: Նրա արվեստին բնորոշ են սուր դիտողականությունը, բնորդի ու հասարակական երևույթների հումորով և երգիծանքով ընդհանրացված պատկերումը:

1969թ. Մոսկվայում Յարալյանը «Վիետնամից տեղում քայլով մարշ» և «Խաղաղություն» երգիծանկարների համար՝ «Երգիծանք-69» ցուցահանդեսի մեդալով է պարգևատրվել:  Անհատական ցուցահանդես՝ Երևանում (1978): Մահացել է 2011 թվականի ապրիլի 20-ին:

Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am