ՅԱՂՋՅԱՆ Գրիգոր Վարդանի. ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 2-ին  Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), դրամատուրգ, դերասան: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954): Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1959): 1931-1934-ին՝ Լենինականի, 1936-1940-ին՝ Կիրովականի, 1944-1947-ին՝ Ստեփանավանի դրամատիկական թատրոնների դերասան: 1966-1982-ին՝ Երևանի դրամատիկական թատրոնի գրականության բաժնի վարիչ: Հայաստանի տարբեր թատրոններում բեմադրվել են նրա պիեսները («Զոյա», 1942, «Վաճառված տուն», 1949, «Արևածագին», 1950, «Ոսկի քաղաք», 1951, «Կյանքի շեմին», 1954, «Գարնան շունչը», 1956, «Գիշերային հրաշք», 1957, «Մի կաթիլ արև», 1968): Մահացել է 1983 թվականի հունվարի 12-ին Երևանում:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է: ՀայերÏ» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am