ՈՍԿԱՆՅԱՆ Հովսեփ Աթանասի [12(24)2. 1883, Բաքու - 22.11.1939, Երևան], դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1931): Ա. Տ. Ոսկանյանի ամուսինը: Սովորել Է Մոսկվայի ֆիլհարմոնիայի ստուդիայում (1905-08), միաժամանակ հաճախել ՄԳԹ դրամատիկ, դասընթացներին: Բեմելը՝ 1902-ին: Ոսկանյանը նպաստել Է օպերետային ժանրի տարածմանը Անդրկովկասում: Կազմակերպել Է մի շարք թատերախմբեր, շրջագայել Անդրկովկասում, Ռուսաստանում: Լավագույն դերերը խաղացել է Բաքվի հայկական թատրոնում՝ Մինթոև, Սաղաթել (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»«Պատվի համար»), այլ դերերից են՝ Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Քին (Դյումա-հոր «Քին») ևն:


Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  274:

Տես նաև՝

Բարսեղյան Ա., Հովսեփ Ոսկանյան, Ե., 1968:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am