ՈՍԿԱՆՅԱՆ Հակոբ (Տեր-Ոսկանյան Յակով) Մկրտչի (20.7.1924, Թիֆլիս - 9.4.1993, Երևան), դիրիժոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1977): Պրոֆ. (1989): Ավարտել է Մոսկվայի (1947), Երևանի (1952) կոնսերվատորիաները: 1947-50-ին, 1955-57-ին և 1984-ից դասավանդել Է Երևանի կոնսերվատորիայում: 1958-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1988-91-֊ին՝ նաև տնօրեն, գեղարվեստական ղեկավար): Բեմադրություններից են՝ Պ. Չայկովսկու «Կարապի լիճը», Ադանի «Ժիզել», Մինկուսի «Դոն Կիխոտ», Ա. Պրոկոֆևի «Մոխրոտը», «Ռոմեո և Ջուլիետ», Ա. Խաչատրյանի «Գայանե» (նաև՝ Գդանսկում, 1976), «Սպարտակ» (1970, Վրոցլավ), «Դիմակահանդես», է. Հովհաննիսյանի «Անտունի», Բ. Ասաֆևի  «Բախչիսարայի շատրվանը» (1966, Կահիրե), է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1968, Կատովիցե), Ա. Կրեյնի «Լաուրենսիա» (1969, Բիտոմ) բալետները, է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, «Ճանապարհ դեպի Արզրում» օպերան ևն:


Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 273-274:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am