ՈՍԿԱՆՅԱՆ էլեոնորա Սերգեյի [6.9.1921, Խարկով (Ուկրաինա) - 24.9.1999,Սարուխան Ալեքսանդր <<Նվագակցող. Դաշնակահարուհի Էլեոնորա Ոսկանյան>> (1962): Հայաստանի ազգային պատկերասրահ: Երևան], դաշնակահարուհի, մանկավարժ: Պրոֆ. (1982): ՀՀ վաստակավոր արտիստ (1964): Սովորել է Խարկովի կոնսերվատորիայում (1938-41), ավարտել Երևանի կոնսերվատորիան (1945): 1945-ից՝ Հայֆիլհարմոնիայի դաշնակահար, 1946-48-ին՝ ԵԵԿԹ կոնցերտմայստեր, Ա. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի դասատու: 1945-99-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես մենակատար և նվագակցող՝ համագործակցել է Ա. Կ. Գաբրիեչյաեի, Գ. Մ. Գասպարյանի և այլոց հետ:

 

 

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 273:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am