ՈՍԿԱՆՅԱՆ Արզաս Գրիգորի (ծ. 2.1.1947, Դիլիջան), կոմպոզիտոր, երգիչ, Արզաս Ոսկանյան (Հոլանդիա, 1992 թ.):մանկավարժ: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1976): Պրոֆեսոր (1996): 1973-ից՝ Հայհամերգի մենակատար: 1975-78-Ձախից՝ Էդուարդ Միրզոյան, աջից՝ Արզաս Ոսկանյան: ին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1978-ից՝ Երևանի կոնսերվատորիայում (1992-ից՝ ամբիոնի վարիչ): Սաներից են Թ. Պողոսյանը, Մ. Շահինյանը, Ս. Սաֆարյանը, Է. Դարբինյանը և ուր.: Հավաքել և մշակել է շուրջ 2000 հայկական ժողովրդական երգեր ու մեղեդիներ: Գրել է Կոնցերտ՝ թառի և ժողովրդական նվագախմբի, «Նարեկացու 3 ընթերցում»՝ ձայնի և երգեհոնի, «Երեք հայրեն» (ըստ Ն. Քուչակի)՝ ձայնի և ջութակի համար, «Երեք երգ Իսահակյանի խոսքերով»՝ դուդուկների և դհոլի նվագակցությամբ, «Եռերգություն ժողովրդական թեմաներով», կամերային-գործիքային երկեր, քառաձայն պատարագ ևն: Հանդես է գալիս նաև ժողովրդական և հոգևոր երգերի կատարումներով: ՀՀ Պետ. մրց. (2003)

 

Գրականության ցանկ

 «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 272:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am