ՈԼՏ, ԸՆՁԱԿ, ԳԱԶԱՆ (ծ. և մ. թթ. անհտ), XIII դ. ճարտարապետներ: Մասնակցել են Կարսի բերդի ամրաշինարարական աշխատանքներին, նորոգել, վերաշինել են պաշտպան, կառույցների ամենապատասխանատու մասերի՝ բուրգերի շինությունը: Ճարտարապետների անուններն ու նրանց կառուցումների ավարտի (ՈՁԳ=1234) մասին նշված է բերդի բուրգերից մեկին ագուցված երկու խաչքարերի վրա: Մեկի հազվադեպ հանդիպող նույնանունը՝ «Անեցի վարդպետ Գազան» արձանագրությամբ, պահպանվել է նաև Նոր Վարագավանքում (ՀՀ Տավուշի մարզ):

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 271:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am