ՎԵՌՆՈՅ Անրի (Մալաքյան Աշոտ Հակոբի, 15. 10.1920, Ռոդոսթո - 11.1.2002, Փարիզ), Անրի Վեռնոյկինոռեժիսոր, գրող: Ֆրանսիայի գրականության և գեղարվեստի ակադեմիայի անդամ (2000): 1930-ից բնակվել Է Ֆրանսիայում: Ավարտել է Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը, անցելԴրվագ <<Մայրիկ>> ֆիլմից (1991): լրագրողական աշխատանքի: Ֆրանսիական մամուլում հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածաշար: 1948-ից աշխատել է կինոյում, Ֆեռնանդելի մասնակցությամբ ստեղծել կարճամետրաժ ֆիլմեր: «Սեղան՝ մեռածների համար» (1951) առաջին լիամետրաժ ֆիլմով դասվել է ֆրանսիական լավագույն ռեժիսորների շարքը: Ավելի ուշ, ճանաչված դերասանների (Ժ. Գաբեն, Ժան-Պոլ Բելմոնդո, Օ. Շարիֆ, Կ. Կարդինալե և ուր.) մասնակցությամբ, ստեղծել է 50- ից ավելի կինոնկարներ, լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952), «Մաքսիմ» (1956), «Եվ ինչպես... Իկարը» (1978), «Մայրիկ (1991, Սեզար մրց.՝ 1996) ևն: Հեղինակ է «Մայրիկ» (հայ. հրտ.՝ 1989) ինքնակենսագրական  վեպի: Այցելել է Հայաստան (1980):

Ֆրանսիայի Պատվո լեգեոն շքանշան (1995):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.,  Երևան, 2007, էջ 554:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am