ՈՒԶՈՒՆԴԱՐԱ, հայկական հարսանեկան, կանանց հնագույն մենապար. Տարածված է հատկապես Արցախում: Որպես ծեսի մաս կատարել են հարսնացուները և հարսները՝ նորահարսին պարի մեջ քաշելու արարողության ժամանակ: Հետագայում կատարվել է նաև խնջույքների և տոնախմբությունների ժամանակ: Պարաձևը կազմված է ոտ փոխելու, օձաձև և երկուս գնալ - երկուս դառնալու, թեթև թռիչքներով քայլերից, որոնք միացվում են կատարողի ընտրությամբ: Շարժումները դանդաղ են, հանդիսավոր, ձեռքերի գեղեցիկ, շրջանաձև, պտույտներով և խիստ կանացի, որոնք ընդգծում են կատարողի մարմնի ու շարժուձևի գեղեցկությունը: Պարեղանակը մեկն է, չափը՝ 6/8:

 

Գրականության ցանկ
 
  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 791:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am