ՈՒԴ (արաբ.՝ փայտ), լարային-կսմիթվող նվագարան: Հնագույն ժամանակներից տարածված է Մերձավոր Արլ-ում, Միջին Ասիայում, Հայաստանում: Իրանը՝ ուռուցիկ ձվաձև., սոսնձված է կոր փայտաշերտերից. հարթ ծածկի վրա կան ձևավոր ձայնանցքեր: Հայկական Ուդը  6-լարանի է (առաջին հինգը՝ զույգ-զույգ), լարվածքը՝ կվարտա-սեկունդային: Ուդի նվագացանկում կան ազգային հնչողության բազմաթիվ երկեր: Հայտնի ուդահարներից էր Ս. Գ. Ալթունյանը (1896-1948):

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 789:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am