Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Տպագրությունը XVII-XVIII դարերում

 Տպագրությունը XVII-XVIII դարերում: 1660-ական թվականներին հայ տպագրության ամենանշանավոր կենտրոն է դառնում Ամստերդամը: Այստեղ տպարան է հիմնադրում Մատթեոս Ծարեցին, որին Եվրոպա էր ուղարկել կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին: Հայերեն գրքերի տպագրությունը նպատակահարմար էր կազմակերպել բողոքական երկրում՝ Հոլանդիայում, որտեղ, ի տարբերություն Իտալիայի, եկեղեցական գրականություն հրատարակող հայ տպագրիչները ազատ էին կաթոլիկական գրաքննության վերահսկողությունից: 1664 թ. Մատթեոս Ծարեցու տպարանի ղեկավարությունը ստանձնում է Ոսկան Երևանցին: Նրան էր վիճակված առաջին անդամ իրականացնել հայերեն Աստվածաշնչի բարձրարվեստ հրատարակությունը՝ 1666-1668 թթ.: Ոսկանյան տպարանը այնուհետև տեղափոխվել է Լիվոռնո, ապա՝ Մարսել և գործել մինչև 1680-ական թթ. վերջերը: Այդ տպարանը շուրջ երեք տասնամյակի ընթացքում հրատարակել է ավելի քան 40 անուն գիրք: Ոսկան Երևանցին XVII դ. հայ տպագրության մեծ երախտավորն է:

1685 թ. սկսած՝ Ամստերդամում արդյունավետ գործունեություն է ծավալում Վանանդեցիների տպարանը, որր 1695 թ. առաջին անգամ լույս է ընծայում Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւնը»: Տպարանի հրատարակություններից էր Ղուկաս Վանանդեցու «Գանձ չափոյ, կշռոյ, թուոյ ել դրամից բոլոր աշխարհի» գիրքը, որպես խիստ անհրաժեշտ ուղեցույց-ձեռնարկ հայ վաճառականների համար:

<<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> (Մադրաս, 1772 թ.)Այնուամենայնիվ, հայկական տպագրությունը չէր կարող ընդլայնվել առանց ազգային միջավայրի օժանդակության, մեծաթիվ ընթերցողների և գնորդների: Ուստ ի՝ XVIII դ. հայ տպագրությունը գլխավորապես իրականացվում է Կոստանդնուպոլսում: Ականավոր հայ տպագրիչ Գրիգոր Մարզվանեցին այստեղ XVIII դ. առաջին երեք տասնամյակների ընթացքում լույս է ընծայում մի հնադարյան հայ մատենագրության բազմաթիվ նշանավոր հուշարձանների բնագրերը: XVIII դ. բնթացքում Կոստանդնուպոլսում գոյություն ունեցող Հայկական տպարանների թիվը հասնում է մոտ քսանի:

Միևնույն դարի 70-ական թվականներին տպագրական գործր հաջողություններ է ունենում Հնդկաստանում; Շահամիրյանները տպարան են բացում Մադրասում և հրատարակում «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», «Որոգայթ փառաց», «Նոր տետրակ որ կոչի նշաւակ» ծրագրային աշխատություններր: Մադրասյան մեկ այլ տպարանում, որի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն էր, 1794-1796 թթ. հրատարակվում է առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարարը»: 1781 թ. Գրիգոր Խալդարյանցը տպարան է բացում Ս. Պետերբուրգում; Ռուսաստանի հայաշատ քաղաքներից տպարաններ էին գործում Նոր Նախիջևանում և Աստրախանում; Վերջապես մայր հայրենիքում հայերեն գրքերի տպագրության դժվարին գործը 1771-1772 թթ. իրականություն է դարձնում ժամանակի Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին:Մոտ 300 տարվա ընթացքում հայ տպագրիչները հրատարակեցին շուրջ 1000 անուն գիրք, որր պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք աղգային սուղ հնարավորություններր և տպարանների գործունեության ծանր պայմանները:

Այսպիսով, XV-XVIII դդ. հայկական մշակույթն ունեցավ ինչպես զգալի կորուստներ և ժամանակավոր անկման փուլեր, այնպես էլ հասավ կարևոր նվաճումների ու գիտական դրական մտքի փայլատակումների: Հայ ժողովուրդր նոր ժամանակների շեմին սերտ կապեր հաստատեց եվրոպական քաղաքակրթության հետ, վերականգնեց իր դարավոր մշակութային ավանդույթները և նախադրյալներ ստեղծեց հետագա վերելքի համար: 

 

                                                                                            Մարգարյան Հ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am