ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, թատրոնի տեսակ, որտեղ գործող անձինք տիկնիկներն են: Տափակ և ծավալային տիկնիկները հիմնականում խաղացնում են շիրմայի հետևում թաքնված դերասան-տիկնիկավարները: Տիկնիկային թատրոնում տիկնիկներին փոխարինում են նաև կենդանի էակներ պատկերող պայմանական իրեր (խորանարդ, գունդ, գունավոր գործվածք ևն): Ներկայացման տեսակը որոշվում է տիկնիկի ձևով և խաղացնելու եղանակով: Հնուց հայտնի ստվերների թատրոնի տիկնիկները տափակ են, խաղացվում են հատուկ շյուղերի օգնությամբ՝ հետևից լուսավորված պաստառին ցուցադրելով դրանց ստվերապատկերը: Մյուս տեսակը թելերով խաղացվող, տարբեր մեծության մարիոնետային տիկնիկներն են (մարիոնետային թատրոն, միջնադարյան միստերիաներում տիկնիկներով ներկայացվող կույս Մարիամի ոչ մեծ ֆիգուրների անվանումից): Հաջորդը ձեռնոց-տիկնիկներն են (խաղացվում են ձեռքին հագցված): Հայակական Տիկնիկային թատրոնը կապվել է ծիսապաշտամունքային,  առասպելաբան, մտածելակերպի և ոգու պաշտամունքի հետ: Գործում են Երևանի տիկնիկային թատրոնը, Մարիոնետների թատրոնը, «Ագուլիս»-ը (Երևանում), Գյումրիի տիկնիկային թատրոնը, Վանաձորի տիկնիկային թատրոնը, Շուշիի և այլ տիկնիային թատրոններ: Ճանաչված տիկնիկագործներից են Կ. Փիլիպոսյանը, Գ. Գուլիկյանը, Մ. Երկաթը, Մ. Հարությունյանը, Հ. Գասպարյանը, Ք. Հարությունյանը և ուր.:

 

 

Գրականության ցանկ
 
«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 751:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am