ՏԻԿՆԻԿ, տիկին, պուպրիկ, խամաճիկ, խռծիկ ևն, մարդու, թռչունի կենդանու կերպարանքով իր՝ պատրաստված տարբեր նյութերից (փայտ, մետաղ գործվածք, բուրդ, խմոր, թել, արհեստական նյութեր ևն): Հայտնի է հնագույն ժամանակներից: Հիմնականում լինում են ծիսական, թատերական և մանկական տիկնիկներ: Տիկնիկների առաջացումը կապված է ծիսակատարությունների հետ. ստեղծվել են հավատալիքային, կրոնական և առասպելական, տարբեր կերպարների պատկերներով, օգտագործվել հմայելու, կախարդելու նպատակով, կատարել պահպանակի դեր: Դրանց որոշ մասը, կիրառվելով միստերիալ ներկայացումներում, փոխակերպվել է թատերական կերպարների՝ սկզբնավորելով տիկնիկային թատրոնը (տես նաև Մարիոնետների թատրոն, Ղարագյոզ): Մանկական խաղատիկնիկները ծիսական և թատերական  Տիկնիկների փոխակերպված վերապրուկային ձևերն են:


Գրականության ցանկ

  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 751:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am