ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆ, կառուցել է Տիգրան Բ Մեծը, Տիգրանակերտում, 69-ին: Ըստ Պլուտարքոսի՝ նա թատրոնի համար փոքրասիական քաղաքներից գերեվարել Է հույն դերասաններ: Նույն թվականին Տիգրանակերտը գրաված Լուկուլլոսը ներկայացումներ է կազմակերպել այդ շենքում (Պլուտարքոսի «Ջուգակշիռք», հ. 3, գ. 29): Տիգրանակերտի թատրոնի շենքը չի պահպանվել: Ենթադրվում է, որ Տիգրան Բ-ի թագավորության հետագա տարիներին թատրոնը գործել է: Այդ ենթադրության հիմքը Պլուտարքոսի ակնարկությունն է Տիգիանի որդի Արտավազդ Բ-ի «ողբերգական քերթվածքների, ճառերի ու պատմությունների» հեղինակ լինելու մասին, որոնք գրվել են հունարեն: Հոր ստեղծած թատերական ավանդությունը նա շարունակել է Արտաշատում (տես Արտաշատի թատրոն հին):


Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 746:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am