ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ Փանոս Պողոսի (11.3.1865, Վան - 30.4.1941, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935): Սովորել է Վանի Կեդրոն, վարժարանում (1881-86), Ս. Պետերբուրգի Գեղարվեստը խրախոաող ընկերության դպրոցում (1895-97), Փանոս Թերլեմեզյան - Բոսֆորի ափը: Հայաստանի ազգային պատկերասրահ:Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1899-1904): Ստեղծել է՝ «Բնանկար: Բրետան» (1900, ՀԱՊ), «Սանահինի վանքի գավիթը» (1904, ոսկե մեդալ՝ 1913, Մյունխեն) ևն: 1908-10-ին ստեղծագործել է Փարիզում, 1910-12-ին՝ Կ. Պոլսում: Եղել է Վանի հերոսամարտի (1915) ղեկավարներից: Այդ տարիներից պահպանվել է Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» (1915) բարձրարվեստ կտավը: Թերլեմեզյանը Թիֆլիսի Հայ արվեստագետների միության կազմակերպիչներից Էր (1916), 1917- ին՝ Դոնի Ռոստովի մասնաճյուղի ղեկավարը: 1919-22-ին եղել է Կ. Պոլսում, Իտալիայում, Ֆրանսիայում, 1923-28-ին ապրել ԱՄՆ-ում, ստեղծել գունային մեղմՓանոս Թերլեմեզյան - Սևան. Վանքեր: Հայաստանի ազգային պատկերասրահ: ներդաշնակությամբ բնանկարներ, նատյուրմորտներ («Լա Մանշի ափերը», 1921, «Նիագարայի ջրվեժը», 1923, «Նատյուրմորտ: Նռներ», 1926), դիմանկարներ: 1928-ին վերադարձել է Երևան: Ստեղծել է էտյուդներ, արդիական թեմայով պատկերներ («Տաթևի վանքը», «Ղափանի պղնձաձուլարանը», «Գորիսի ընդհանուր տեսարանը», բոլորը՝ 1929, «Ձորագետը», 1930 են): Նպաստել է հայկական դիմանկարի ռեալիստական ավանդույթների զարգացմանը (Կոմիտասի, Գ. Բաշինջաղյանի, Ա. Իսահակյանի, Անդրանիկի, Ս. Թեհլերյանի, Ա. Չոպանյանի և ուր. դիմանկարներ): Թերլեմեզյանի հայաստանյան բնապատկերներին բնորոշ են քնարականությունը, նուրբ երանգավորումն ու երփնագրի թարմությունը: Նրա բոլոր գործերը պահվում են ՀԱՊ- ում: 1938-ից ԵԳՈՒ կոչվել է Թերլեմեզյանի անունով:

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 430-431:
 

Տե՛ս նաև

 Տեսադարան (Փանոս Թերլեմեզյան)

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am