ԹԱՏՐՈՆ, արվեստի տեսակ, որտեղ գեղարվեստական արտահայտության ժամանակային ու տարածական ձևերը (գրականություն, գեղանկար), պարային-պլաստիկ., երաժշտական ևն) համադրված են բեմական գործողության հիմքի վրա: Բեմական գործողությունը թատրոնի առանձնահատուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի կրողը դերասանն է (տե՛ս Դերասանական արվեստ): Նորագույն թատրոնը բնութագրվում է նաև ռեժիսորական արվեստով:

Գևորգ Չմշկյանը Պեպոյի դերում (Գ. Սունդուկյան <<Պեպո>>)Պատմական զարգացման ընթացքում, որպես թատրոնի հիմնական տիպ ու  ունիվերսալ թատերական համակարգը ստեղծվել է դրամատիկ, արվեստը իր գաղափարաբովանդակային հիմքով՝ թատերագրությամբ (տե՛ս Դրամա): Թատրոնը որպես սինկրետիկ (տարակաոույց) արվեստի երևույթ պատմականորեն ավելի լայն է: Թատերական սինկրետիզմի տարրանջատյալներն են օպերան, բալետը, մնջախաղը, տիկնիկային թատրոնը, կրկեսը, որոնց զարգացման համեմատաբար ուշ շրջաններում (XVI — XVII դդ.) մշակվել են որպես բեմարվեստի աոանձին տեսակներ, և «Թատրոն» անվանումը վերագրվել է հիմնականում նրա դրամատիկական տիպին: Թատերարվեստի նախատի֊պեր են համարվում հնագույն կրոնապաշտամունքային խաղերն ու արարողությունները, երգային-վիպական բանահյուսության ավանդման ձևերը, որոնք սկզբնապես զարգացել են Միջագետքի ու առաջավորասիական երկրներում (այդ թվում՝ Հայաստանում):
                 Հայ իրականության մեջ, միջնադարից հետո նորովի է սկզբնավորվել XVII— XVIII դդ. Լվովի հայկական կաթոլիկ, դպրոցում և Վենետիկի ՄխիթարյանԱրուս Ոսկանյանը Մարգարիտի դերում (Շիրվանզադե <<Պատվի համար>>) միաբանության դպրոցում (տես Դպրոցական դրամա): Աոաջին պրոֆեսիոնալ թատրոն, կազմակերպությունը Հայաստանում Արամյան թատրոնն է (1846), որից հետո որպես նոր տիպի դրամատիկական թատրոն Կ. Պոլսում կազմակերպվել է Արևելյան թատրոնը (1861) և Թիֆլիսում՝ Հայոց թատրոնը (1863): 

1860—70-ական թթ. հայ բեմի վարպետներն են Ա. Փափազյանը, Ս. էքշյանց, Պ. Մաղաքյանը, Գ. Չմշկյանը, Մ. Ամրիկյանը, Ք. Արամյանը, Մ. Մնակյանը, Թ. Ֆասուլաճյանը, Ե. Գարագաշյանը, Հ. Վարդովյանը, Ս. Չմշկյանը:

Ռոմանտիկ ուղղությունը հայ թատրոնում բնութագրվում է Թ. Թերզյանի, Ս. Հեքիմյանի, Մ. Պեշիկթաշլյանի, հետագայում Պ. Դուրյանի թատերագրությամբ և թարգմանված պիեսներով: Ազգային  ռեալիստական խաղաոճի զարգացման մեջ առավել նշանակալից էր Գ. Սունդուկյանի Պետրոս Ադամյանը Համլետի դերում (Շեքսպիր <<Համլետ>>)դրամատուրգիան: 1880-ական թթ. դարավերջի հայ դերասանական արվեստը հատկանշում են Դ. Թրյանցը, Ա. Հրաչյան, Պ. Ադամյանը, Գ. Պետրոսյանը, որոնցից աոանձնանում է Պ. Ադամյանի անունը: Դարավերջի և XX դ. հայ թատրոնում մեծացել է  ազգային  դրամատուրգիայի նշանակությունը. բեմադրվել են Հ. Պարոնյանի, Ա. Շիրվանզադեի, Գ. Սունդուկյանի, Ա. Աբելյանի, Լ. Մանվելյանի, Լ. Շանթի պիեսները, խորացել է բեմական ռեալիզմը ի դեմս Հ. Աբելյանի, Սիրանույշի, Հ. Տարիֆյանի, Ի. Ալիխանյանի, Ս. Ադամյանի, Գ. Ավետյանի, Ա. Վրույրի, Օ. Մայսուրյանի և այլոց արվեստի:

XX դ. 1-ին կեսի հայ մեծագույն դերասանը Վ. Փափազյանն է, Շեքսպիրի երկրորդՎահրամ Փափազյանը Օթելլոյի դերում (Շեքսպիր <<Օթելլո>>) խոշոր մեկնաբանը՝ Պ. Ադամյանից հետո: 1900-ական թթ. ձևավորվել է հայ պրոֆեսիոնալ ոեժիսուրան (Օ. Սևումյան), որը հետագայում հայ թատրոնում զարգացրել են Լ. Քալանթարը, Ա. Բուրջալյանը, Ա. Գուլակյանը, Վ. Աճեմյանը: Հայ թատրոնի վարպետներ են Հասմիկը, Ա. Ոսկանյանը, Մ. Սանվելյանը, Մ. Ջանանը, Վ. Վաղարշյանը, Հ. Ներսիսյանը, Հ. Խաչանյանը. Օ. Գուլազյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Զոհրաբյանը, Ց. Ամերիկյանը, Ռ. Վարդանյանը, Գ. Ջանիբեկյսւնը, Մ. Սիմոնյանը, Խ. Աբրահամյանը, Ս.  Սարգսյանը, Մ. Մկրտչյանր, Վ. Վարդերեսյանը և ուրիշներ:

 

 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երկրորդ, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1995, էջ 270:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am