«ՏԱՂԱՐԱՆ», հնագույն երաժշտության համույթ: Հիմնադրվել Է 1981-ին, Երևանում  հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գ. Դանիելյան (Դանիել Երաժիշտ), (1985-87-ին «Տաղարանը» գործել ՝ առանց գեղարվետսական ղեկավարի), 1987—95-ին գեղարվետսական ղեկավար՝ Ե. Երկանյան 1995- ից՝Ա. Երկանյան: Մինչև 1985-ը կոչվել է «Շարական»: 1988-ից՝ պետական կոլեկտիվ: Գործիքային խումբը կազմում են՝ երկու ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, լարային քառյակ, ուդ, երգեհոն (կամ կլավիսին, դաշնամուր): Համերգացանկն ընդգրկում է հայկական միջնադարյան մեղեդիների, շարականների, հոգևոր և աշխարհիկ երգերի, արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկերի, նեգր, մեղեդիների մշակումներ և գործիքավորում: Համերգներով հանդես է եկել արտասահմանյան երկրներում:

 

Գրականության ցանկ
 
«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 681:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am