ՏԱՂԱՐԱՆ, հոգևոր և աշխարհիկ բովանդակություն ունեցող չափածո ստեղծագործությունների (տաղերի) ժող.՝ ձեոագիր մատյան կամ տպագիր գիրք: Հոգևոր երգերի տաղարանն ընդգրկում է եկեղեցում երգվող խազագրված և նոտագրված տաղեր (տես նաև Գանձարան, Շարակնոց). Մյուս տաղարաններում հավաքված են նաև եկեղեցուց դուրս արտասանվող կամ երգվող տաղեր: Հայ հնագույն ձեռագիր տաղարաններ չեն պահպանվել: Առաջին «Տաղարանը» հրատարակվել Է 1512-ին, Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի հիմնած տպարանում:

Տպագրվելուն զուգընթաց կազմվել են ձեռագիր տաղարաններ (մեզ են հասել 1512- ից հետո կազմված ձեռագիր տաղարաններ): Աշխարհիկ բովանդակությամբ և ժողովրդական երգեր ընդգրկող մեզ հասած հնագույն տաղարանն կազմվել է 1620—58-ին, Ղրիմում՝ Խաչատուր Կաֆայեցու ձեռքով (Մատենադարան, ձեո. № 7709): Տաղարաններ կազմվում են նաև մեր օրերում:

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 681:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am