ՏԱՂԱԼՈՒ, թաղալու, թաղալո, հայկական ժողովրդական պարերգի տեսակ: Հիմնականում քնարական բովանդակությամբ քառյակներ են, երգվում են հարց ու պատասխանի ձևով (մեկ կամ երկու աղջիկ հարցնում են, մեկ կամ երկու տղա պատասխանում): Տաղալուները կատարվում են միայն պարզ պարաձևերի՝ գյոնդերի հետ:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 680:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am